«Դեպի Եվրատեսիլ» մրցույթին 20 երգիչ կմասնակցի

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթին 20 երգիչ կմասնակցի

PanARMENIAN.Net - «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցները հայտնի են: Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 100 դիմորդից ընտրվել է 20 մասնակից, որոնք փետրվարին հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։ Այդ մասին ասվում է «Դեպի Եվրատեսիլի» ֆեյսբուքյան էջում:

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն. Ռոբերտ Քոլոյանը, Սևակ Խանաղյանը, Սուրեն Պողոսյանը, Մհեր Արմենիան, Տյոմը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը, Գևորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Հասմիկ Շիրոյանը, Անգելը, Ամալիյա Մարգարյանը, ԹամարԿապրելիանը, Լուսինե Մարդանյանը, Արման Մեսրոպյանը, Մարիամը, Կամիլը (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» խմբերը։

Մասնակիցների մրցութային երգերը հունվարի 15-ից հասանելի կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Յութուբյան էջում:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018-ի փետրվարի 3-ից։

63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---