Ադրբեջանցի 18 մարզիկի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել

Ադրբեջանցի 18 մարզիկի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - 2017-ին ադրբեջանցի 18 մարզիկի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի հակադոպինգային գործակալության (АMADA) տնօրեն Շաֆագ Հուսեյնլին:

«Տարվա ընթացքում բացահայտվել է արգելված դեղամիջոցի օգտագործման 1 դեպք, խթանիչների առկայության ստուգումից հրաժարվելու 2 դեպք, կամավոր խոստովանության 1 դեպք: Բացահայտվել են տարբեր արգելված դեղամիջոցների ընդունման դեպքեր»,-ասել է Հուսեյնլին, հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը:

Նա հավելել է, որ 9 մարզիկ անաբոլիկներ է օգտագործել, 3-ի արյան մեջ հայտնաբերվել են հորմոնալ և մետաբոլիկ անաբոլիկներ, 2-ի դեպքում՝ դիուրետիկներ և քողարկված նյութեր: Եվս 2 մարզիկ օգտագործել է խթանիչներ, իսկ մարզիկներից մեկը՝ թմրանյութեր:

«Մարզիկներից մեկի արյան մեջ 7 տարբեր ստերոիդային դեղամիջոցի հետքեր են հայտնաբերվել»,-ասել է պաշտոնյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---