Մոսկվայում նշել են սումգաիթյան ողբերգության 20-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը, ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել հայկական Սբ.Հարություն եկեղեցու հարեւանությամբ գտնվող հուշաքարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ռուսաստանի հայերի միությունում: «Ցավոք, սումգաիթյան ջարդերով ահաբեկչությունը հայերի դեմ չդադարեց: Համատարած էթնիկ զտման արդյունքում տուժեցին խաղաղ բնակիչներն, ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ քաղաքներում: Եվ միայն մեր հայրենակիցների խիզախությունն եւ տոկունությունը թույլ չտվեցին ադրբեջանցիներին կործանել Լեռնային Ղարաբաղը»,-սգո արարողության ժամանակ հայտարարել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:



Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքները նույնպես նշում են սումգաիթյան ջարդերի 20-ամյակը: Խոշոր միջոցառումներ են անցել Կրասնոդարում, Սոչիում եւ Կուբանի այլ քաղաքներում:



2008թ. փետրվարի 28-ին լրացավ սումգաիթյան ողբերգության 20 տարին: Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ հավանությամբ վայրագ ջարդարարները երեք օր շարունակ ծաղրուծանակի էին ենթարկում այդ քաղաքի հայ բնակիչներին, տանջում եւ սպանում նրանց: Այս ամենը կատարվում էր մայրաքաղաք Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա իշխանությունների լիակատար թողտվությամբ: Միայն պաշտոնական տվյալներով այդ ժամանակ զոհվեց 35 մարդ, ներառյալ երեխաներին, կանանց եւ ծերունիներին: Մյուսները ստիպված եղան լքել հարազատ օջախը: Նման թողտվությունը սկիզբ հանդիսացավ լիածավալ էթնիկ զտման համար, որը շուտով ընդգրկեց ողջ Ադրբեջանը: Արյունալի արդյունքը հազարավոր զոհվածներն ու միլիոնավոր փախստականներն են, որ ցրվեցին աշխարհով մեկ: Այդպիսին էր արդեն 100 տարի շարունակ Ադրբեջանի եւ նրանց թուրք եղբայրների իրագործած Ցեղասպանության նորագույն փուլի վերջնական արդյունքը: Դա Ադրբեջանի հերթական հանցագործությունն էր իր երկրի հայ բնակչության հանդեպ, որ կատարվեց անկախության ճանապարհն ընտրած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծելուց առաջ: Պատերազմ, որն, ինչպես հայտնի է, ավարտվեց ագրեսորի անփառունակ պարտությամբ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---