Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցությունների առաջարկը 5 հունվարի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հարավային և Հյուսիսային Կորեաները բարձր մակարդակով բանակցություններ են նախատեսում անցկացնել շատ մոտ ապագայում: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը: Գերատեսչության ներկայացուցիչ Պեկ Թհե Հոնը հայտնել է, որ Փհենյանը հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Քվոնի անունից հեռագիր է ուղարկել, որ հունվարի 9-ին իր պատվիրակությունը կմասնակցի ապառազմականացված գոտու Փհանմունջոմ կետում անցկացվելիք բանակցություններին: Բանակցությունների օրկարգում ներառված են երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես համագործակցությունը Փհենչհանում Օլիմպիական խաղերի նախապատրաստման ընթացքում: Կողմերը, համաձայնության չգալու դեպքում, քննարկումներ կունենան Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վերջին անգամ երկրների միջև բարձր մակարդակի բանակցություններ անցկացվել են 2015 թվականի դեկտեմբերին: 2018-ի հունվարին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել էր բացել Փհենյանի և Սեուլի միջև երկար ժամանակ չգործող «թեժ գիծը»: Երկու երկրների ներկայացուցիչները կապի վերականգնված խողովակով առաջին հեռախոսային բանակցություն են վարել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |