ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները երբեք քաղաքական գնահատական չեն տալիս

PanARMENIAN.Net - «Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում եւ Վրաստանում, ընդդիմությունը պնդում է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը ընտրակեղծիքների մասին բարձրաձայն խոսելու բավարար համարձակություն չունի եւ դրանով իսկ աջակցում է բռնապետական կամ կիսաբռնապետական վարչախմբերին»: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ժան-Քրիստոֆ Պյոշը: «Իրականում խնդիրն այն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության մասին շատերը թյուր պատկերացում ունեն: Այս գրասենյակի դիտորդները տեխնիկական բնույթի արհեստավարժ մասնագետներ են, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են ոչ թե այս կամ այն երկրին գովաբանելու կամ քննադատելու նպատակով, այլ օգնում են կառավարություններին բարելավել իրենց ընտրական գործընթացները եւ ընտրական մթնոլորտը: Նրանք երբեք քաղաքական գնահատական չեն տալիս, չեն հայտարարում, թե, ասենք, այս ընտրությունները արդար ու ազատ էին կամ այդպիսին չէին: Շատերն են ԺՀՄԻԳ-ի առաքելությունից նման գնահատական ակնկալում, բայց դիտորդները պնդում են, թե իրենք քաղաքական գործիչներ չեն եւ քաղաքական գնահատականներ չեն տալիս», - ընդգծել է վերլուծաբանը: «Մենք դիտորդներ ենք, մենք չենք մասնակցում քաղաքական գործընթացներին», - ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Քրիստիան Շտրոհալը:



Ժան-Քրիստոֆ Պյոշը, շատ կարեւոր համարելով Շտրոհալի դիտարկումը, ընդգծել է, որ ,ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը երբեք հրապարակային քննադատություններ չի հնչեցնում այս կամ այն երկրի կառավարության հասցեին. դա, այսպես ասած, նրանց ունեցած մանդատի, նրանց իրականացրած առաքելության մաս չի կազմումե: «Բայց դա չի նշանակում, թե մասնավոր զրույցներում դիտորդները կառավարության գործունեությունը չեն քննադատում», - շեշտել է վերլուծաբանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---