Tesla-ի Model 3-ին մրցակից «խելացի» էլեկտրամեքենա է ներկայացվել 8 հունվարի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Byton մեքենաշինական ընկերությունը Լաս Վեգասում կայացած CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել է իր «խելացի» էլեկտրամոբիլը: Այս մասին գրում է BBC-ն: Նախագծի վրա աշխատել են BMW և Apple ընկերությունների նախկին աշխատակիցները: Մեքենան ունի սենսորային մեծ էկրան, որը կարելի է կառավարել ինչպես հպման, այնպես էլ ձայնային հրահանգների և ժեստերի միջոցով: Մեքենայի նստատեղերին ամրացված են էկրաններ, որոնցով կարելի է դիտել տեսանյութեր, քարտեզներ, օրացույցներ և ստանալ այլ տեղեկություններ: «Մենք ցանկանում ենք լինել առաջին ընկերությունը, որը կթողարկի «խելացի» էլեկտրական մեքենա»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Կարսթեն Բրեյթֆիլդը: Մեքենայի ներսում տեղադրված են տեսախցիկներ, որոնք կարող են որոշել ուղևորի ինքնությունը, գրանցել նրա տվյալները: Մեքենան ունի նաև ինքնակառավարման համակարգ, որը միացնելու դեպքում կարելի է փոխել նստատեղերի դիրքը՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելով: BBC-ի թղթակից Դեյվ Լին գրում է, որ չնայած մեքենան հզորությամբ չի կարող մրցել էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող առաջատար Tesla ընկերության մեքենաների հետ, այնուամենայնիվ այն ներկայանում է մի շարք նորարարություններով: «Ընկերությունում հույս ունեն, որ մարդիկ ապագայում կգտնահատեն «թվային ուժը», ոչ թե ձիաուժը», - գրում է հեղինակը: «Խելացի» մեքենան արժե $45.000, մինչդեռ Tesla-ի Model 3-ի արժեքը $35.000 է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |