ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է 8 հունվարի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է՝ հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար: Այդ մասին Հանրապետական կենտրոնական հավաքակայանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծին։ Փոխնախարարի խոսքով՝ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև, իսկ դա, ըստ նրա, պայմանավորված է և՛ զենքի շուկայում փոփոխություններով, և՛ մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ինչպես նաև մի շարք այլ հրամայականներով, հայտնում է Aysor.am-ը։ «Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ»,- նշել է Զաքարյանը։ Այլ մանրամասներ չհրապարակելով արդիականացման ծրագրի վերաբերյալ՝ Արտակ Զաքարյանը միայն ասել է, որ արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը կարողանան շատ ավելի մեծ և հավակնոտ խնդիրներ լուծել։ Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |