ԶԼՄ. Օբամեյանգը Չինաստան կտեղափոխվի 72 մլն եվրոյի դիմաց![]() 8 հունվարի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Չինական «Գուանչժոու Էվերգրանդե» ֆուտբոլային ակումբը սկզբունքային պայմանավորվածության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ: Ըստ Sky Sports-ի, գաբոնացի ֆուտբոլիստի համար չինացիները կվճարեն 72 մլն եվրո: Չինական ակումբը Օբամեյանգին 4 տարվա պայմանագիր կառաջարկի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: Ակումբները պետք է ավարտեն գործարքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, գրում է Eurosport-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օբամեյանգը եկարացրել է «Բորուսիայի» հետ պայմանագիրը մինչև 2021-ի ամառը: Օբամեյանգը 2017/18 խաղաշրջանում 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 23 խաղում: Transfermarkt-ը գաբոնացուն 65 մլն եվրո է գնահատում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |