Խավի. Առաջիկայում ֆուտբոլիստների համար օրինակելի կլինի Նեյմարը, հետո՝ Մբապեն

Խավի. Առաջիկայում ֆուտբոլիստների համար օրինակելի կլինի Նեյմարը, հետո՝ Մբապեն

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կարծում է, որ առաջիկա 4 տարիներին ֆուտբոլիստները պետք է ձգտեն նմանվել Նեյմարին, իսկ նրանից հետո՝ Քիլիան Մբապեին:

«Տաղանդը ֆուտբոլում միշտ ֆիզիկական պարամետրերից առավել կգնահատվի: Այն օրը, երբ դա փոխվի, ֆուտբոլը շատ ձանձրալի կդառնա: «Բարսելոնայում» մենք խաղն ընկալում էինք որպես ժամանակի և տարածության ամբողջություն, իսկ Բուսկետսը, Մեսսին և Ինյեստան տարածության ու ժամանակի տերերն էին: Ֆուտբոլում ոչինչ չի մնում պատահականության քմահաճույթին»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է Eurosport-ը El Pais-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ հաջորդ 4 տարիներին ֆուտբոլում առաջատարը կլինի Նեյմարը, իսկ նրանից հետո՝ Մբապեն: «Եթե Քիլիանը տեղափոխվեր Գվարդիոլայի թիմ, ապա շատ շուտով նրա ունակությունները 8,5 պայմանական միավորից կհասնեին 9,5-ի:

Ըստ Խավիի, հիմա «Սիթին» միակ թիմն է աշխարհում, որը ձգտում է իշխել դաշտում առաջին րոպեից մինչև վերջինը:

Խավին «Բարսելոնայում» է խաղացել 1998-2015թթ.: 2015-ին 37-ամյա իսպանացին տեղափոխվեց «Ալ Սաիդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---