Samsung Galaxy S9-ի շնորհանդեսի ժամկետը հայտնի է

Samsung Galaxy S9-ի շնորհանդեսի ժամկետը հայտնի է

PanARMENIAN.Net - Հունվարի 9-12-ը Լաս Վեգասում ընթացող CES 2018 ցուցահանդեսի շրջանակում Samsung-ի ղեկավարներից մեկը հաստատել է, որ իր ընկերությունն առաջատար Samsung Galaxy S9-ը կներկայացնի փետրվարին Mobile World Congress-ում:

Երկար ժամանակ համացանցում լուրեր էին շրջանառվում շնորհանդեսի ժամկետների մասին: Պնդում էին, որ այն տեղի կունենա MWC միջոցառման շրջանակում, գրում է iPhones.ru-ն:

Ինչպես ակնկալվում է, Samsung Galaxy S9-ը կրկնակի տեսախցիկ կունենա, Note 8-ի տեսախցիկին մոտավոր նմանությամբ, Snapdragon 845 պրոցեսոր և Android 8.0.0 (Oreo) օպերացիոն համակարգ: Մատնահետքերի սկանավորումը, որն ուղղանկյունաձև կլինի, կտեղադրվի հետևի պանելին, ոչ թե ներկառուցված կլինի ապակու տակ: Սմարթֆոնը կպահպանի QHD+ (1440×2960) մեծ էկրանը կողմերի 18.5:9 հարաբերակցությամբ, օպերատիվ հիշողության 4ԳԲ ծավալը, իսկ դիզայնը գործնականում չի փոխվի:

Samsung-ը ներկայացրեց Galaxy S8-ը 2017-ի մարտին, իսկ մեկ ամիս անց այն հայտնվեց վաճառքում: Հավանաբար, Samsung Galaxy S9-ի վաճառքը կարող է մեկնարկել 2018-ի մարտին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---