ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմում «Ռեալի» 5 ֆուտբոլիստ կա. Մխիթարյանը չի ընդգրկվել11 հունվարի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ժամանակ ընթերցողներն ընտրել են ֆուտբոլիստներին, որոնք արժանի են տեղ գրավել 2017-ի թիմում: Քվեարկության արդյունքում խորհրդանշական հավաքականում «Ռեալի» 5 խաղացող է ընդգրկվել: Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») Պաշտպաններ՝ Դանի Ալվես («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»): Կիսապաշտպաններ՝ Քևին դե Բրեյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոնի Քրոոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»): Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), հայտնում է championat.com-ը: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ևս ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում էր, սակայն վերջնական ցուցակում չի ընդգրկվել: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |