Հաստատում. ՀՀ-ն ռազմական գծով գործակցում է Հնդկաստանի հետ

Հաստատում. ՀՀ-ն ռազմական գծով գործակցում է Հնդկաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ ՀՀ-ն միջազգային ռազմական գործակցություն է իրականացնում Հնդկաստանի հետ:

Ավելի վաղ, հնդկաստանյան մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ:

Նախարարությունից մանրամասներ չեն հայտնում Հնդկաստանից ձեռք բերվող սպառազինության մասին՝ համապատասխան տեղեկությունը համարելով պետական և ծառայողական գաղտնիք:

Հնդկաստանյան աղբյուրներում ասվում էր, որ երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Մյանմայի և Հայաստանի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---