ԱՄՆ օդանավակայաններում կառգրավեն զբոսաշրջիկների գաջեթները ծածկագիրը չհայտնելու դեպքում

ԱՄՆ օդանավակայաններում կառգրավեն զբոսաշրջիկների գաջեթները ծածկագիրը չհայտնելու դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ օդանավակայաններում խստացվել է անձնագրային վերահսկողությունը: Անվտանգության ծառայության աշխատակիցներն այսուհետ լիազորություն ունեն առգրավելու ուղևորների ցանկացած գաջեթ, եթե վերջիններս հրաժարվում են հայտնել ծածկագիրը: Ավելի վաղ սահմանապահներն իրավունք ունեին թռուցիկ զննել միացված նոութբուքերը և սմարթֆոնները, և հետագա ստուգման ուղարկելու ուղևորներին:

«Ճամփորդները պարտավոր են էլեկտրոնային սարքերն ու դրանց պարունակության տեղեկատվությունը տրամադրել աշխատակիցներին, ինչը թույլ կտա ստուգել սարքն ու դրա բովանդակությունը»,-ասվում է նոր կանոններում, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

Եթե օտարերկրացիները հրաժարվեն տրամադրել գաջեթների բովանդակությունը, նրանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել կամ սարքը կարող է առգրավվել:

ԱՄՆ անվտանգության ծառայությունն առաջին հերթին ստուգում է օտարերկրացիներին ահաբեկիչների հետ կապեր ունենալու մասով, մանկապղծության կասկածանքով, արտահանման վերահսկողության և մտավոր սեփականության իրավունքների խախտման առումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---