ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակները՝ Գարի Օլդմենին ու Ֆրենսիս Մաքդորմանդին

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակները՝ Գարի Օլդմենին ու Ֆրենսիս Մաքդորմանդին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կինոդերասանների գիլդիան գլխավոր՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում մրցանակը շնորհել է բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին» ֆիլմին:

Կինոյի և հեռուստատեսության մոտ 165.000 դերասան միավարող Կինոգիլդիայի ամենամյա, 24-րդ, մրցանակաբաշխությունն անցել է հունվարի 21-ին Լոս Անջելեսում:

Ֆիլմն ամերիկյան փոքր քաղաքի մասին է, ինչպես նաև այն մարդկանց անպարկեշտության և թերացումների մասին, որոնք կոչված են պաշտպանելու և օգնելու շարքային քաղաքացիներին: Ավելի վաղ կինոֆիլմն արժանացել էր «Ոսկե գլոբուսի» «Լավագույն դրամատիկ ֆիլմ», «Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Գլխավոր մրցանակին էին հավակնում նաև «Հեռո՛ւ» (Get Out), «Լեդի Բըրդ» (Lady Bird), «Սերը հիվանդություն է» (The Big Sick), «Մադբաունդ ագարակը» (Mudbound) ֆիլմերը:

Գլխավոր դերերի լավագույն դերակատարներ են ճանաչվել բրիտանացի Գարի Օլդմենը և ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդը: Օլդմենը կատարել է Ուինսթոն Չերչիլի դերը «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում: Մաքդորմանդը կատարել է գլխավոր դերը «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին» ֆիլմում, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրորդ պլանի լավագույն դերակատարներ են ճանաչվել ամերիկացի դերասաններ Սեմ Ռոքուելը և Էլիսոն Ջեննին: Ռոքուելը մրցանակին է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին» ֆիլմում դերակատարման համար, իսկ Ջեննին խաղացել է «Տոնյան ընդդեմ բոլորի» կատակերգությունում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---