«Արսենալի» կազմում Մխիթարյանի հնարավոր նորամուտի խաղը հայտնի է29 հունվարի 2018 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում կարող է առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ «Սուոնսիի» հետ խաղում հունվարի 30-ին: Այս մասին գրում է Daily Star-ը: «Մխիթարյանը սպասում է իր նորամուտին։ Նա կարող է խաղարկվել 4-3-3 սխեմայում, որին Վենգերը վերադարձել էր վերջին երկու խաղում՝ «Չելսիի» և «Քրիսթալ Փելեսի» հետ»,- գրում է աղբյուրը: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 6-րդ, «Սուոնսին»՝ վերջին, 20-րդ հորիզոնականում են։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |