ԱՄՆ-ն չեղարկել է 11 երկրից փախստականների համար գործող մուտքի արգելքը

ԱՄՆ-ն չեղարկել է 11 երկրից փախստականների համար գործող մուտքի արգելքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հրաժարվում է երկիր մուտք գործելու արգելքից, որը գործում էր 11 երկրից փախստականների համար: Փոխարենը նրանք մանրակրկիտ ստուգումների կենթարկվեն: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:

2017-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերսկսեց փախստականների ընդունման ծրագիրը, սակայն, բացառություն էր գործում 11 երկրից փախստականների համար, քանի որ այդ երկրները «սպառնալիք էին ԱՄՆ ազգային անվտանգության համար»: Մինչ օրս այդ երկրների ամբողջական ցանկը չի հրապարակվել պաշտոնապես, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, խոսքը Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Հարավային Սուդանի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի մասին էր: Բացառությամբ Հյուսիսային Կորեայի, բոլոր այդ երկրները մահմեդական են:

ԱՄՆ ներգաղթյալների մուտքի սահմանափակումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր:

Ըստ Pew Research-ի, 2017-ին ԱՄՆ-ում զգալիորեն կրճատվել են փախստականների ընդունման տեմպերը: 9 ամսում ԱՄՆ-ն ապաստան է տվել 28.000 մարդու: 2016-ին ապաստան է ստացել 97.000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---