Զեկույց. Հայաստանում ծխում է յուրաքանչյուր 2-րդ տղամարդը

Զեկույց. Հայաստանում ծխում է յուրաքանչյուր 2-րդ տղամարդը

PanARMENIAN.Net - Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին` 51,5%-ը, կանանց՝ 1,8%-ը։ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ STEPS ազգային հետազոտության համաձայն՝ երկրում ծխողների 94,3%-ն օգտագործում է գործարանային արտադրության ծխախոտ։

Ծխելը սկսելու միջին տարիք է համարվում 18,1: Չափահաս բնակչության 56,4%-ը ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվում է տանը, իսկ 26,6%-ն` աշխատավայրում:

Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք: 2016 թվականին ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 1930, որից 1624-ը` տղամարդիկ, 306-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 64,6), իսկ մահացությունը՝ 1170 դեպք, որից 975-ը` տղամարդիկ, 195-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 39,1):

Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ:

Միաժամանակ, Հայաստանում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների շուրջ 55.000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը համարվում է ծխելը:

Հարցմանը մասնակցել է 18-ից 69 տարեկան 2349 քաղաքացի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---