Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Վատիկանի ջանքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է Կարդինալին եւ նրա այցը գնահատել Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխգործակցության եւս մեկ վկայություն: Հետադարձ հայացք ձգելով երկկողմ հարաբերություններին, Նախագահը հիշատակել է 2001թ-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի այցը մեր երկիր, իր երկու այցերը Սուրբ Աթոռ, ինչպես նաեւ տարիներ առաջ Վատիկանում բացված «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսը:



Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում հիշում եւ գնահատում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սուրբ Աթոռի ջանքերը, Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը եւ վերջերս նրա անունը կրող հրապարակի բացումը: Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի խոսքով, կաթոլիկ եկեղեցին իր հիմնական եւ կարեւորագույն առաքելությունն է համարում` քաջալերել տարբեր եկեղեցիների, տարբեր ազգերի ու պետությունների միջեւ խաղաղությունն ու միասնությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---