Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանում կանցնեն ՀԱՊԿ պլանային զորավարժություններ եւ ներկայումս ընթանում են հրամանատարա-շտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում:



«Մեր խաղաղապահները կշարունակեն իրենց ծառայությունը Կոսովոյում եւ Իրաքում, համաշխարհային հանրության առջեւ ստանձնած իրենց պարտավորություններին համաձայն»,-ասել է Սեյրան Օհանյանը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---