Բիթքոինի փոխարժեքը կրկին կտրուկ նվազել է

Բիթքոինի փոխարժեքը կրկին կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - Ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը նվազել է գրեթե մինչև 8.000 դոլար: Այդ են վկայում Coinmarketcap պորտալի տվյալները:

Փետրվարի 2-ին Երևանի ժամանակով 12:16-ի դրությամբ բիթքոինը սակարկվում է $8.496 սահմանում մեկ մետաղադրամի համար, ինչը 15,54%-ով քիչ է, քան հունվարի 31-ին: Վերջին անգամ բիթքոինի փոխարժեքը սակարկվել է այդ մակարդակում 2017-ի նոյեմբերին:

Ethereum-ը 24 ժամում էժանացել է ավելի քան 20%-ով՝ մինչև 900 դոլար:

Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչելբիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---