Բիթքոինի փոխարժեքը նվազել է 25%-ով

Բիթքոինի փոխարժեքը նվազել է 25%-ով

PanARMENIAN.Net - Բիթքոինի փոխարժեքը նվազել է մինչև 6000 դոլար: Այդ են վկայում սակարկությունների տվյալները: Այդպիսով աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթը օրական կորցնում է իր արժեքի մեկ քառորդը:

Ըստ Coindesk պորտալի, Մոսկվայի ժամանակով 8:19-ին բիթքոինը նվազել է 8,2%՝ մինչև 6.346 դոլար, իսկ մինչ այդ նույնիսկ 6000-ից էլ է նվազել: Bitfinex-ում կրիպտոարժույթը նվազել է 24,2% ՝ մինչև 6.351 դոլար, OKEx-ում՝ 23%-ով, մինչև 6.038: Ըստ CoinMarketCap տվյալների, բիթքոինը նվազում է 25,8%-ով՝ մինչև 6.127 դոլար:

Ըստ փորձագետների, կարելի է ակնկալել, որ բիթքոինի փոխարժեքը կարող է նվազել մինչև 5000 դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կարծում ենք, որ նվազում կշարունակվի, իսկ հաջորդ տեխնիկական մակարդակը կկազմի 5000 դոլար մեկ միավորի համար»,-ասել է Centtrip-ի ավագ շուկայական վերլուծաբան Մայլզ Իկերզը: Դեկտեմբերի կեսին բիթքոինի փոխարժեքը հասնում էր 20.000 դոլարի:

Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչել բիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---