Հունվարին Վրաստան 21%-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի է այցելել

Հունվարին Վրաստան 21%-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի է այցելել

PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ 2018 թվականի հունվարին Վրաստան է այցելել 444,2 հազար օտարերկրացի, ինչը 14,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամսում:

Ըստ «Ինտերֆաքսի», այցելուների ընդհանուր թվից զբոսաշրջիկ, այսինքն այն անձինք, որոնք մնացել են Վրաստանում 24 ժամից ավելի, եղել է 189,5 հազար մարդ՝ աճը կազմել է 23%:

Հունվարին Վրաստան այցելած քաղաքացիների քանակով առաջին տեղում Ադրբեջանն է (115,5 հազար մարդ), որին հաջորդում են Թուրքիան (79.000 մարդ) և Հայաստանը (77.500 մարդ): Այդ երկիր հունվարին այցելած ՀՀ քաղաքացիների թիվն աճել է 21%-ով:

Այցելուների առաջին տասնյակում են նաև ՌԴ, Իրանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Ֆիլիպինների քաղաքացիները:

2017-ին Վրաստան է այցելել մոտ 3,5 մլն զբոսաշրջիկ, իսկ այցելուների քանակը, այդ թվում տարանցիկ ուղևորներինը, կազմել է 7,5 մլն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---