ՌԴ-ն ներել է Ղրղզստանի $240 մլն-ի պարտքը

ՌԴ-ն ներել է Ղրղզստանի $240 մլն-ի պարտքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ և Ղրղզստանի կառավարությունների միջև վարկերի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որով ռուսական կողմը ներում է Ղրղզստանի $240 մլն պարտքը: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Պարտքի առաջին մասը` $188,9 մլն-ը, Ռուսաստանի կողմից չեղյալ էր համարվել դեռևս 2013 թվականին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Բիշքեքին արդեն ներել է գրեթե $500 մլն պարտք:

2016 թվականին Պուտինը չեղյալ էր համարել նաև Ուզբեկստանի $890 մլն-ի հասնող պարտքը, ինչպես նաև Մոնղոլիայի, Աֆղանստանի և Լիբիայի պարտքերը՝ ընդհանուր $16 մլրդ:

ՌԴ-ն հրաժարվել է նաև Աֆղանստանի՝ $11,1 մլրդ, և Ալժիրի՝ $4.7 մլրդ պարտքից: Երկիրը ներել է Եթովպիայի գրեթե ամբողջ պարտքը՝ մոտ $6 մլրդ, ևՍիրիայի ունեցած $13,4 մլրդ-ից 9,7 մլրդ պարտքը: Ներվել է նաև Վիետնամի՝ ՌԴ-ին ունեցած $11մլրդ-ի պարտքից $9,5 մլրդ-ը:

ՌԴ իշխանությունները 2014 թվականին դուրս են գրել նաև Կուբայի պարտքի 90%-ը՝ ավելի քան $30 մլրդ: Պարտքի մնացած 10%-ը կմարվի տասը տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր կես տարին մեկ արվելիք հավասար վճարումներով:

Ռուսաստանը նշված երկրներից բացի չեղյալ է համարել բազմաթիվ այլ երկրների պարտքեր, բացառությամբ Հայաստանի: Ռուսաստանը $100 մլն պարտքի դիմաց իրականացրեց «Գույք պարտքի դիմաց» գործարքը, վերցնելով մի քանի խոշոր գործարաններ: Ռուսաստանը Հայաստանին չի վճարում բազայի տեղակայման դիմաց, ինչը համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է:

ՌԴ-ից վերցրած $500 մլն-ի 3,5%-անոց վարկը մարելու համար 2013 թվականին Հայաստանը եվրոբոնդերով 6,5%-ով $700 մլն դոլարի վարկ վերցրեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---