«Գահերի խաղը» սերիալի հեղինակները կնկարահանեն նոր «Աստղային պատերազմները»

«Գահերի խաղը» սերիալի հեղինակները կնկարահանեն նոր «Աստղային պատերազմները»

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի սցենարիստներն ու պրոդյուսերներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը կզբաղվեն «Աստղային պատերազմների» աշխարհի մասին ֆիլմերի նոր շարքի նկարահանումներով:

Ինչպես ասվում է «Աստղային պատերազմների» պաշտոնական կայքէջում, նոր ֆիլմերը սյուժեով կապված չեն լինի նախորդ եռապատումների , ինչպես նաև վերջերս ազդագրված 4-րդ եռապատումի հետ, որի վրա կաշխատի «Վերջին ջեդայները» 8-րդ էպիզոդի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը, գրում է meduza-ն:

«Մենք հպարտ ենք «Աստղային պատերազմների» վրա աշխատելու հնարավորությամբ, մի փոքր վախենում ենք պատասխանատվությունից, բայց կսկսենք աշխատանքը հենց որ ավարտենք «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը».

Թե երբ էկրան կբարձրանան ֆիլմերը, որի արտադրությամբ կզբաղվեն Բենիոֆն ու Վայսը, չի ասվում:

Ակնկալվում է, որ «Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ, եթերաշրջանը կթողարկվի 2019-ի ապրիլին և բաղկացած կլինի 6 սերիայից: Նկարահանումներն արդեն սկսվել են:

«Աստղային պատերազմներ» կինոպատումը դեռ 8 էպիզոդ ունի, վերջինը էկրան է բարձրացել 2017-ի դեկտեմբերին: 9-րդ ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը, նախատեսված է 2019-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---