ՀՀ թանգարանները միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ կունենան 9 փետրվարի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թանգարանները միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ են ունենալու: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարաչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա տեղեկացրել է, որ համակարգը նախատեսում են 3 ամսից ներդնել Երևանում, իսկ 7 ամսից՝ ամբողջ հանրապետությունում: Ամփոփելով 2017-ին մշակույթի ոլորտի կարևոր իրադարձությունները՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը այցելությունների ռեկորդային թիվ է գրանցել՝ 46.207 այցելու. մեկ ամսում պատկերասրահի եկամուտը կազմել է մոտ 15 մլն դրամ: Նախորդ տարում ոլորտում իրականացվել է մոտ $2,8 մլն-ի ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է $2,6, պետական համաֆինանսավորումը՝ մոտ $103.000: Սահմանամերձ 13 համայնքում ստեղծվել է 13 կենտրոն, որտեղ մոտ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերի խմբակներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |