Մխիթարյանը՝ FIFA-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում 9 փետրվարի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18 ֆուտբոլային սիմուլյատորի շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի հետ միասին խորհրդանշական հավաքականի կազմում են ընդգրկվել նաև անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամմեդ Սալահը, ֆրանսիական «Թուլուզ» ակումբի դարպասապահ Ալբան Լյաֆոնը, պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսն ու այլոք: Մխիթարյանը հայտնվել է խորհրդանշական հավաքականում Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» կազմում «Էվերթոնի» հետ հանդիպմանն իր առաջնախաղի շնորհիվ: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Ընթերցեք նաև. Փորձագետ. ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ երազում էր վարձակալել Մխիթարյանին Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |