Վ. Կազիմիրով. Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության բարելավման համար որեւէ կառուցողական առաջարկություն չկա

PanARMENIAN.Net - Երեւանում ներքաղաքական իրադրության լուրջ բարդացմանը եւ Տերտերի շրջանում հայ-ադրբեջանական բախումներին հետեւեցին երկու հակադիր վարկածների քննարկումներ` մարտի 4-ի համեմատաբար խոշոր միջադեպի վերաբերյալ: Դժվար թե, անհրաժեշտ է նորից ներկայացնել` ինչպես են դա բացատրել Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Սակայն արժէ բացատրել` ինչու են Ղարաբաղի միջաադեպերը այդքան հաճախ եւ արյունալի: Քչերը գիտեն` ինչումն է խնդիրը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ում ստացված ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մեկնաբանության մեջ` «Ղարաբաղի միջադեպերի վերաբերյալ»: Ռուս դիվանագետը հիշեցնում է, որ Ղարաբաղի հակամարտության յուրահատկություններից է, որ 1994 թվականի մայիսից գործող հրադադարը հաստատվել է ոչ միայն առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայման, այլեւ առանց նման դեպքերում ընդունված կողմերի ուժերի (հատկապես ծանր զինտեխնիայի) երկստեք հեռացումը հակամարտող կողմերի շփման գծից ռազմական գործողությունների դադարեցման օրը:



«Նման ռազմա-տեխնիկական միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի կողմերը ավելի հուսալիորեն հետեւեն հրադադարին: Զորքերի սիմետրիկ հեռացումը մերժել է ԱՀ պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, սակայն ռուս միջնորդների կողմից մշակված ասիմետրիկ հեռացումը` հատուկ հաշվի առնելով ադրբեջանական կողմի անհանգստությունը, եւս չի ընդունվել: Այդ պատճառով, կողմերի ռազմական դիրքերի միջեւ հեռավորությունը մնացել է նվազագույն մակարդակին 1994 թվականից ի վեր, որը միայն մեծացրել է միջադեպերի վտանգը, իսկ ավելի ուշ կողմերից մեկը որոշ հատվածներում առաջ է տարել իր դիրքերը: Այդպիսով, կողմերը փաստորեն ամբողջությամբ իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը հրադադարի պահպանման համար»,- ընդգծել է Կազիմիրովը:



Միեւնույն ժամանակ, ռուս դիվանագետը ընդգծել է, որ եթե կողմերից որեւէ մեկը բավարարված չէ համաձայնագրով, ապա կարող է առաջարկել լրացնել այն կամ փոխել, վերջիվերջո, կնքել նորը: «Գրեթե ամեն օր հաղորդումներ են լինում հակառակ կողմից հրադադարի խախտման մասին, իսկ երբեմն հայտնում են զոհերի մասին զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում, սակայն իրադրության բարելավման համար որեւէ կառուցողական առաջարկություն չկա: Տարրական տրամաբանությունը կողմերից պահանջում է ոչ միայն անհանգստություն հայտնել կատարված միջադեպերի եւ մարդկային զոհերի հարցով, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրադրությունը կարգավորելու համար: Այլապես կասկածի տակ է դրվում պետական կառույցների հիմնավորվածությունը, որոնք իրենց վրա պարտավորություններ են վերցրել, սակայն չեն կատարում դրանք: Ժամանակն է նախօրոք հարցնել. արդյոք կատարվելու են Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն համաձայնագրի կետերը, որի «հիմնային սկզբունքների» շուրջ աշխատանք է տարվում այսօր, թե դրան նույն ճակատագիրն է սպասում: Զարմացնում է ԵԱՀԿ-ի մոտեցումը, որը ջանքեր չի ձեռնարկել համաձայնագրի կատարման համար, որը ստորագրվել է նրա հովանու ներքո եւ ուղղված է հակամարտության տարածաշրջանում իրադրության բարելավմանը: Ռուսաստանի ԱԳՆ-ն մարտի 5-ին կողմերին առաջարկել է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են այդ համաձայնագրում: Դրան կողմ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները»,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---