Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ

Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ

PanARMENIAN.Net - Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: Լեչե գավառում զանգվածային բախումներ են եղել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման հակառակորդների և ոստիկանների միջև:

Գազամուղը նախատեսված է ադրբեջանական բնական բազը Իտալիա առաքելու համար:

Ըստ իտալական ոստիկանության, բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել TAP տրանսպորտային միջոցների վրա: Ի պատասխան ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել ցուցարարների դեմ, գրում է Haqqin.az-ն իտալական AND kronos-ի վրա հղումով:

No TAP շարժման մամուլի քարտուղար Ջանլուկա Մաջորեն հայտարարել է, որ 2 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել՝ 53-ամյա մի կին և 48-ամյա տղամարդ: Կինը տեղափոխվել է հիվանդանոց:

Իտալական պարբերականի համաձայն, տեղաբնակների բողոքի ցույցերն անցկացվում ամեն առավոտ, 3 օր շարունակ: Բողոքի ակցիաների պատճառն այն է, որ Եվրոպական ներդրումային բանկի Տնօրենների խորհուրդը փետրվարի 6-ին 1,5 մլրդ եվրո վարկ է տվել TAP շինարարության համար:

2017-ի մարտի կեսերից Իտալիայի այդ շրջանում բողոքի ցույցեր էին կազմակերպվում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: No TAP կոմիտեն, որը գլխավորում է իտալական խորհրդարանում քվեների 22 տոկոսով ներկայացված «Հինգ աստղ» շարժման ղեկավար, դերասան և բլոգեր Բեպպե Գրիլոն, բողոքի ցույցեր էր անցկացնում ծառերի տեղափոխման դեմ: Մարտի 29-ին բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև:

Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել էր Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան: Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, սակայն ապրիլի 8-ին որոշվեց, որ շինարարությունը շարունակվելու է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---