ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը եւ նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պե պաշտոնակատար Արա Մեսրոպյանը:



Նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման եւ վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը եւ վերափոխված գործընկերության նպատակները, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական եւ ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---