Հայ խոհարարը շաուրմա փաթաթելու ՌԴ ռեկորդ է սահմանել (վիդեո)

Հայ խոհարարը շաուրմա փաթաթելու ՌԴ ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Արտեմ Գինոսյանն Անապայից շաուրմա փաթաթելու ռեկորդ է սահմանել «Ես կարող եմ» հեռուստաշոուի ընթացքում, որը վարում է հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը: Շոուն հեռարձակվում է ռուսական Առաջին ալիքի եթերում:

Գինոսյանն ասել է, որ խոհարար է աշխատում արագ սննդի ռեստորանում:

«Երբ խոհանոցում էի աշխատում, ձանձրալի էր ու անհետաքրքիր, և ես սկսեցի մտածել, թե ինչ կարելի է անել: Մինչ այդ ես զբաղվել եմ տարբեր մարտարվեստներով: Ես մտածեցի, որ կարելի է խոհանոցում ոչ թե ուղղակի ինչ-որ բան պատրաստել, այլ անել դա շոուի տարրերով: Ես մասնակցում եմ այս նախագծին, որպեսզի զարմացնեմ հեռուստադիտողներին իմ խոհարարական վարպետությամբ»,-ասել է նա:

Գինոսյանը դանակներով տարբեր հնարքներ է ցուցադրել շաուրմա պատրաստելու ընթացքում՝ հիացմունք առաջացնելով հանդիսատսեի շրջանում: Դրանից հետո Գինոսյանը 3 րոպեում 11 հատ շաուրմա է փաթաթել, իսկ 12-րդը չի հասցրել , թեև այն արդեն լավաշի վրա էր:

Այդպիսով Գինոսյանը պաշտոնապես Ռուսաստանի ռեկորդ է սահմանել:

Հայ խոհարարի ելույթը՝ 1։07 րոպեից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---