Նախարար. Ավագանու նիստում 2 կողմն էլ ոչ բարեկիրթ պահվածք են թույլ տվել20 փետրվարի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «ոչ բարեկիրթ և մեր մշակույթին անհարիր» է որակել Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Երկիր ծիրանի» և «Հանրապետական» խմբակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին գրում է Aysor.am-ը: «Երևանի ավագանիում ոչ բարեկիրթ ու մեր մշակույթին անհարիր գործողություններ, ցավոք սրտի, տեղի են ունեցել երկու կողմից: Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ իրեն չպետք է այդպես պահեր», - հայտարարել է Հարությունյանը՝ դատապարտելով կատարվածը։ Նա «անպարկեշտ» է որակել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների՝ Ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներով ներկայանալը: Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց «Հանրապետական» խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում և հարվածում էին կանանց։ Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 118-րդ հոդվածի՝ «Ծեծը» և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |