Մխիթարյան․ Չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են՝ Օզիլի հետ չեմ կարող խաղալ22 փետրվարի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր բրիտանական ESPN պարբերականին, որտեղ խոսել է նոր ակումբում իր հնարավորությունների և իր թիմակից Մեսութ Օզիլի հետ գործակցության մասին: «Որոշ մարդիկ ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ հասկանում այսպես խոսող մարդկանց: Ես պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է», - ասել է Մխիթարյանը: 29-ամյա հայ ֆուտբոլիստը նշել է, որ նա ավելի լավ է խաղում Օզիլի կողքին: «Բոլորը գիտեն, թե նա ինչ որակներ ունի: Ինչու՞ ոչ. ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը և հավելել, որ «Արսենալն» ավելի շատ է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |