ԵՄ-ն 160 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ին22 փետրվարի 2018 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը: Այն ներառում է համագործակցության հիմնական ոլորտները նոյեմբերին կնքված համաձայնագրի շրջանակներում։ Համաձայն փաստաթղթի, ՀՀ-ին մինչև 2020 թվականը մո 160 մլն եվրո կհատկացվի, հայտնում է ԵՄ պատվիրակությունը ՀՀ—ում։ Համագործակցության չորս հիմնական ուղղություններն են՝ հաստատությունների հզորացում և պատշաճ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, միակցվածություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, ինչպես նաև շարժունակություն ու մարդկանց միջև շփումներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |