Բաքվի հաղորդումները շփման գծում շարունակվող փոխհրաձգությունների մասին, ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Իրավիճակը ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի շփման գծում շարունակում է լարված մնալ, սակայն փոխհրաձգություններ չեն լինում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ միջադեպը չի կրկնվի:



«Ադբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ փոխհրաձգությունը շփման գծում դադարեցված չէ եւ ադրբեջանցի զինվորականների շարքում զոհեր կան: Չգիտեմ` ինչ զոհեր են դրանք, կարող է, դրանք մարտի 4-ի զոհերն են: Այսօր սահմանին փոխհրաձգություններ եւ զոհեր չկան: Մենք մշտապես հերքելու ենք ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Հիշեցնենք, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ գրոհային խմբավորումը հարձակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի վրա` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում, եւ ժամանակավորապես իր վերահսկողության տակ է վերցրել այն: Պատասխան գործողությունների արդյունքում գրոհայինները ետ են մղվել: Ադրբեջանական կողմից ութ զինվորական է զոհվել, հայկականից` մեկ զինվոր է վիավորվել: Հրադադարի երկրորդ խախտումն արձանագրվել է մարտի 7-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---