Մեդվեդևան Օլիմպիադայի ամենահիշատկվող մասնակիցն էր ՌԴ ԶԼՄ-ներում

Մեդվեդևան Օլիմպիադայի ամենահիշատկվող մասնակիցն էր ՌԴ ԶԼՄ-ներում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մրցանակակիրԵվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) գլխավորել է «Մեդիալոգիայի» վարկանիշը որպես ռուսական ԶԼՄ-ներում Փհենչհանի Օլիմպիադայի ամենահիշատակվող մասնակից:

Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում:

Մեդվեդևայի վարկանիշը կազմել է 14 241: Երկրորդ տեղում Փհենչհանի օլիմպիական ոսկին նվաճած գեղասահորդուհի Ալինա Զագիտովան է (13 061): Երրորդը՝ դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովն է, որը Օլիմպիադա-2018-ի քառակի մրցանակակիր է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---