Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։

Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր, հայտնում է Ermenihaber-ը։

Վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քրդստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) համախոհները։ Կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Դեսպանատան վրա գրոհողները դիմել են փախուստի։ Զոհեր և վիրավորներ չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---