Իսլամի մասին նկարահանված հոլանդական կինոնկարը հասանելի կլինի միայն Ինտերնետում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների կառավարության եւ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի միջեւ քննարկումները ավարտվեցին փոխզիջմամբ: Խորհրդարանականը հրաժարվել է իր կողմից նկարահանված ֆիլմի հանդիսավոր շնորհանդեսն անցկացնելու երազանքից, որտեղ իսլամը ներկայացվում է որպես «հետամնաց մշակույթ», իսկ Ղուրանը` «ֆաշիստական գիրք»: Նման ֆիլմ նկարահանելու որոշումը Գեերտ Վիլդերսը բացատրել է շատ պարզ. այն նվիրվում է մի քանի տարի առաջ իսլամացի ծայրահեղականի կողմից սպանված հոլանդացի ռեժիսոր Տեո վան Գոգի հիշատակին: Վերջինս, ինչպես հայտնի է, չհասցրեց ավարտել աշխատանքը իսլամական ծայրահեղության դատապարտման վերաբերյալ ֆիլմի վրա:



Սակայն, զգուշանալով մահմեդական աշխարհի վերաբերմունքից, Վիլդերսի գործընկերները` հոլանդական խորհրդարանի պատգամավորները, կոչ են արել հետաձգել ֆիլմի ցուցադրությունը: Միեւնույն ժամանակ, երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը շատ բարձր է գնահատվում:



Երկրի արտգործնախարար Մաքսիմ Վերհագենը մեկնաբանել է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը. «Եթե հայտնի է, որ ֆիլմը լուրջ հետեւանքների կհանգեցնի եւ հիշել մեկնաբանությունները, որը կատարել է Վիլդերսը ավելի վաղ, ապա ես գտնում եմ, որ այդ ֆիլմի ցուցադրությունն անպատասխանատու կլիներ: Քանի որ արդյունքում, հոլանդական ընկերությունները, հոլանդացի զինվորականների, արտերկրում գտնվող հոլանդացիների կյանքը կվատնգվի»: Այժմ Վիլդերսի 15-րոպեանոց փաստագրական կինոնկարը, որը կոչվում է «Ֆիտնա», որոշվել է չցուցադրել էկրաններին, այլ ներկայացնել Ինտերնետում: Ենթադրաբար, այն հասանելի կդառնա մարտի 28-ին:



Ներկա պահին, Գեերտ Վիլդերսը անընդհատ գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Այսօր, նա Հոլանդիայի լավագույնս պաշտպանված քաղաքական գործիչներից մեկն է: Գեերտ Վիլդերսը վաղուց է հայտնի իր կտրուկ հայտարարություններով մահմեդականների հասցեին, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ ելույթներով: Անցյալ տարվա վերջում նրա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է 9-րդ տեղը (ընտրողների ձայների 6 տոկոսը), հանդես գալով «Բավական է իսլամ Նիդերլանդներում» կարգախոսով, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---