Երևանը՝ միայնակ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 7-յակում 2 մարտի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - 3-7 օր տևողությամբ միայնակ ուղևորությունը նորաձև թրենդ է, որը գալիս է փոխարինելու բազմամարդ ուրախ ճամփորդություններին: Այդ մասին ասվում է Teleprogramma.pro-ում հրապարակված Յուլիա Գոնչարովայի հոդվածում, որտեղ նա այդպիսի ուղևորությունների համար 7 նախընտրելի վայր է նշում: Ինչպես ասվում է հոդվածում, միայնակ կարելի է մեկնել ուղղակի զբոսնելու, կամ թեմատիկ ուղևորություն ձեռնարկել՝ օրինակ, «իտալական ուտեստների շրջագայություն» կամ «ուղևորություն Հունաստանի լավագույն սրճարաններով»: Իսկ երբեմն այդպիսի ուղևորությունը հարկավոր է խճճված իրավիճակից ելք գտնելու համար: Որպես այդպիսի ճամփորդության գերազանց տարբերակներ հեղինակն առաջարկում է Պրահան, Մարսելը, Իսրայելը, Նյու Յորքը, Բարսելոնան, Երևանն ու Ստամբուլը: Անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքին՝ հեղինակը գրում է. «Եթե ցանկանում եք, որ ձեզ, միայնակ ճամփորդին, ընդունեն հարազատի պես, համեղ կերակրեն, հաճոյախոսություններով շրջապատեն և ամեն ինչով օգնեն՝ մեկնեք Երևան»: Նշվում է, որ Հայաստան մեկնելու համար վիզա հարկավոր չէ: «Մոսկվայից ընդամենը 2 ժամ և ահա դուք գեղեցիկ, կանաչ (եթե խորը ձմեռ չէ) և բարի Երևանում եք: Հանգստանալն այստեղ շատ հաճելի է և մատչելի: Իսկ ինչպե՛ս են կերկարում Հայաստանում՝ ճաշը տեղական գինիով և հայտնի կոնյակով ընդամենը 500 ռուբլի կարժենա, իսկ ավազի վրա եփած հոյակապ սուրճը՝ մոտ 30 ռուբլի: Մի խոսքով, արժե Երևանում միայնակ թափառել փոքր ընտանեկան ռեստորանների և սրճարանների միջև: Սակայն մի բայց կա՝ հազիվ թե ստացվի իսկապես միայնակ զգալ, ուր էլ գնաք, ձեր մասին հոգ կտանեն հարազատի պես»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |