Թուրքիայի գլխավոր դատախազությունը մտադիր է արձակել վարչապետի գլխավորած իշխող կուսակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազությունը դատավարություն է սկսել երկրի Սահմանադրական դատարանում իշխող իսլամամետ Արդարության եւ զարգացման կուսակցությունն` ԱԶԿ-ի արձակելու վերաբերյալ: Կուսակցությունը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը:



ԱԶԿ-ն մեղադրվում է պետության աշխարհիկ բնույթի դեմ ուղղված գործունեության եւ կրոնը քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Էրդողանի կուսակցության դեմ դատավարությունը նախաձեռնել է Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչինկայը: Նա, մասնավորապես, նշել է, որ ԱԶԿ-ն «վերածվել է հակաաշխարհիկ գործողությունների օջախի»:



Էրդողանի կուսակցությունը դեռեւս չի մեկնաբանել Գլխավոր դատախազության որոշումը: Ինչպես հաղորդել է լրագրողներին ԱԶԿ ներկայացուցիչ Զաֆեր Ուսկյուլը, «կուսակցությունն ուսումնասիրում է այն»:



Դիտորդները չեն բացառում, որ դատավարության հարուցման պատճառներից մեկը դարձավ փետրվարին խորհրդարանի կողմից ընդունված այն օրինագծի վերանայումը, որով արգելվում էր հիջաբ կրել բուհերում: Այդ օրենսդրական ակտը, որը քաղաքական լարվածության պատճառ դարձավ երկրում, նախապատրաստվեց ԱԶԿ-ի նախաձեռնությամբ:



Օրինագիծը խորհրդարան ուղարկելու նախօրեին Գլխավոր դատախազությունը զգուշացրել էր Էրդողանի կուսակցությանը, որ անթույլատրելի է խախտել գործող սահմանադրությունը: Օրենսդրական նախաձեռնությունը «հակասական» անվանելով, դատախազությունը հայտարարել էր, որ ուղղումների ներմուծումը սահմանադրություն վտանգավոր նախադեպ կստեղծի արմատական ուժերի գործունեության համար եւ «կներքաշի երկիրը դիմակայության մթնոլորտի մեջ»: Նմանատիպ հայտարարությամբ այն ժամանակ հանդես եկավ նաեւ Թուրքիայի բարձրագույն դատարանը` Պետխորհուրդը, զգուշացնելով, որ արգելքը վերացնելու նախաձեռնությունը «հակասում է հանրապետության (աշխարհիկ) նվաճումներին»: Թուրքիայի Սահմանադրական դատարանը նախկինում բազմիցս է որոշումներ կայացրել հիջաբի վերաբերյալ, որտեղ նշվել է, որ բուհերում թույլատրվում է կրել միայն աշխարհիկ հագուստ», հաղորդում է BBC-ին:



Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործելու համար Թուրքիայի Սահմանադրական դատարանը 1998 թվականին արգելեց Բարօրության կուսակցության գործունեությունը, իսկ 2001 թվականին Բարգավաճ կուսակցության գործունեությունը, որոնք Էրդողանի այժմյան կուսակցության նախորդներն են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---