Հայաստանի նախագահը մտադիր չէ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը

PanARMENIAN.Net - Մարտի 1-17 Երեւանում արտակարգ դրության ոչ մի խախտում չի գրանցվել: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այս պահի դրությամբ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ երկարացնել արտակարգ իրավիճակի ռեժիմը: «Հայաստանի իշխանությունները երախտագիտություն են հայտնում հասարակությանը ցուցաբերված ըմբռնման համար: Ինչ վերաբերում է մի շարք ԶԼՄ-ների գործունեության արգելքին, ապա այն թելադրված է զուտ պետության եւ բնակչության անվտանգության շահերով: Ես կարող եմ վստահ ասել, որ ժողովրդավարությունը Հայաստանում փրկվեց քաոսից եւ ցնցումներից»,-ընդգծել է Սողոմոնյանը: Նա նաեւ որոշ տպագիր պարբերականների կողմից օրենքի խախտման օրինակներ է բերել, որոնք տարածում էին ակնհայտորեն սուտ տեղեկություններ: «Մենք առաջարկեցինք այդ թերթերին հանել որոշ մեջբերումներ, սակայն նրանք հրաժարվեցին եւ դադարեցին լույս տեսնել: Ես միայն կարող եմ ասել, որ դա նրանց ընտրությունն է, նրանց իրավունքը: Իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ները փակ են այն պատճառով, որ շատ դժվար է հետեւել օրենքի պահպանմանը: Սակայն մնացել է ընդամենը 3 օր եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ իր հունի մեջ կմտնի»,-ասել է նախագահի մամլո քարտուղարը:



Հիշեցնենք, որ մարտի 1-ից ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով երկրում արտակարգ դրություն է հայտարարված մինչեւ մարտի 20-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---