ԼՂՀ ԱԺ. ՄԱԿ-ի բանաձեւն ադրբեջանական քաղաքական դեմագոգիայի առիթ կդառնա,

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա, հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Փաստ է նաեւ, որ աշխարհի գերտերությունները եւ, առաջին հերթին, ղարանաղյան հակամարտության կարգավորման միջնորդ-երկրները դեմ էին այդ փաստաթղթի ընդունմանը: Միջազգային պրակտիկայի միտումները ցույց են տալիս, որ առանցքային հարցերը լուծվում են ոչ թե բանաձեւերով, այլ քաղաքական-իրավական կոնկրետ գործողություններով»,-ասել է նա: Ըստ Աթանեսյանի, ՄԱԿ-ի բանաձեւը ադրբեջանական քաղաքական դեմագոգիայի առիթ կդառնա, թեկուզ, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվի հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի մեջե, - ասել է Վահրամ Աթանեսյանը, հաղորդում է Karabakh-Open.com-ը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---