Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլանի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլանի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է «Միլանի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի օգտակարության գործակիցն, ըստ պորտալի, 9,1 է հնարավոր 10-ից:

Whoscored.com պորտալը մասնագիտանում է ֆուտբոլային խաղերի վիճակագրական տվյալների վերլուծության վրա:

Երկրորդ հորիզոնականում հայտնված Աարոն Ռեմզիի գործակիցը շատ ավելի ցածր է՝ 7,9: Երրորդը պաշտպան Լորան Կոսելնիին է նույնպես 7,9 ցուցանիշով:

Միլանի ակումբի լավագույն ֆուտբոլիստ է համարվել կիսապաշտպան Լուկաս Բիլյան 7,35 գործակցով: «Արսենալ» -«Միլան» խաղը տեղի է ունեցել մարտի 8-ին: Մխիթարյանը 15-րդ րոպեին բացել է հաշիվը՝ գոլ խփելով Մեսուտ Օզիլի փոխանցմամբ: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Լոնդոնում:

Մինչ այդ Մխիթարյանը ճանաչվել էր փետրվար ամսվա «Արսենալի» լավագույն խաղացող:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---