ԱՀԿ. Անհայտ վարակը կարող է միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ

ԱՀԿ. Անհայտ վարակը կարող է միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները զգուշացրել են, որ նոր գլոբալ համաճարակի (պանդեմիայի) բարձր հավանականություն կա, որի պատճառը կլինի դեռևս անհայտ մի վարակ, որը պայմանականորեն կոչվել է «Իքս հիվանդություն», հայտնում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով:

Հետազոտողները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնք կարող են սպառնալ ամբողջ մարդկությանը: Այդ ցանկում ընդգրկվել են Նիգերիայում տարածված Լասի հեմորագիկ և Էբոլայի վիրուսային տենդերը, որոնք 2014-2015թթ. ավելի քան 11.000 մարդու կյանք են խլել: Բացի այդ, գիտնականները չափազանց վտանգավոր են համարում Մարբուրգի տենդը, Ղրիմ-Կոնգոյի տենդը, մերձավորարևելյան ռեսպիրատորային համախտանիշը, ծանր սուր ռեսպիրատորային համախտանիշն ու Զիկա հիվանդությունը:

Բժիշկները ցանկում նաև ընդգրկել են «Իքս հիվանդությունը», քանի որ համարում են, որ պանդեմիայի պատճառ կարող է դառնալ դեռևս չհայտնաբերված մի հիվանդություն, որը նույնքան մահաբեր կլինի, որքան իսպանական գրիպն էր XX դարի սկզբին: Գիտնականները մտադիր են նախապես պայքարի միջոցներ պատրաստել վտանգավոր վարակի դեմ, որպեսզի հնարավորինս արագ արձագանքեն ցանկացած պոտենցիալ սպառնալիքին:

Իսպանական գրիպը տարածված էր 1918-1919թթ.: Ըստ գիտնականների, վիրուսով վարակվել է 550 մլն մարդ, մահացել է 50-100 միլիոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---