Թուրքական զորքերն Աֆրինից 1,5 կմ հեռավորության վրա են

Թուրքական զորքերն Աֆրինից 1,5 կմ հեռավորության վրա են

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu-ն ռազմական աղբյուրների վրա հղումով:

Զորքերը մոտեցել են Աֆրինին հարավ-արևելքից 1,5 կմ, իսկ հարավից՝ 3,5 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը:

Աֆրինում գործողության մեկնարկից ի վեր թուրքական կողմի վերահսկողության տակ է հայտնվել մոտ 1100 քկմ տարածք, որտեղ 5 շրջկենտրոն կա, 151 գյուղ և 31 ռազմավարական բարձունք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի մատույցներում մարտի 9-ին հետ են մղել Սիրիայի ազատ բանակի գրոհը, որին սատարում էին թուրքական հրետանին ու զրահատեխնիկան: Քրդերի ինքնապաշտպանական ուժերն, ըստ ANF գործակալության, շարքից հանել էին հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---