Հայաստանի խորհրդարանն ուղղումներ է ընդունել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մարտի 17-ի երեկոյան անցած արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հավաքներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ հավելումներ անելու մասին օրինագիծը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 90 «կողմ», 6 «դեմ», որոնցից հինգը «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավորներ, մեկը անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան:



Օրենքի ընդունմանը նախորդել են խորհրդարանականների ելույթները: Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսացկության ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ օրինագիծը գուցե եւ կատարյալ չէ, սակայն այն ուղղված է մարտի 1-2 սեցնարների կրկնության բացառմանը: «Մեկ կաթիլ արյունը, մեկ մարդկային կյանքը արժեն ավելին, քան հարյուրավոր հանրահավաքներ»,- ընդգծել է Թորոսյանը: Խոսնակը համաձայնել է, որ ժողովրդի շարքերում դժգոհություն կա եւ այն միշտ կլինի, սակայն անհիմն է արդարացնել մարտի 1-ի իրադարձությունները ժողովրդի դժգոհությամբ, հատկապես, եթե դրանք հանգեցրել են մարկային զոհերի: Թորոսյանն ընդգծել է, որ ընդունումից հետո, օրենքը կուղղվի միջազգային փորձագետների քննությանը:



Իր հերթին, ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ այդ օրենքը հանդիսանում է արմատական խնդրի իրավիճակային կարգավորում, եւ իրականությունը կարող է եւ չհանդիսանալ ելք իրավիճակից: «Մենք գնում ենք խնդիրների ռեպրեսիվ կարգավորման ուղիով: Մենք չենք ընդունում մեր սխալները, այլ դրա փոխարեն խոշոր սահմանափակումներ ենք հայտարարում»,- նշել է նա: Հովհաննիսյանի խոսքերով, իշխանությունները գտնում են, որ ժողովուրդը հերթական հանրահավաքին է սպասում, սակայն նման ուղղումներ ընդունելով, նրանք ավելի են սադրում ժողովրդին: Պատգամավորն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում չի կարելի բացառել արտաքին գործոնի դերը, սակայն «սերմերը ծլում են պարարտ հողում» եւ այս իրավիճակում «Սորոսը միակ մեղավորը չէ»:



Մեկնաբանելով օրինագիծը` անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ընդգծեց, որ օրենքը վառ արտահայտված քաղաքական ենթատեքստ եւ ուղղվածություն: «Անհրաժեշտ է գիտակցել, որ նրանք, ովքեր այսօր իշխանության ղեկին են, վաղը կարող են ընդդիմություն լինել»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով, հրապարակային միջոցառումների անցկացման բոլոր սահմանափակումները ռեպրեսիվ բնույթ են կրում, եւ «այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրավիճակային խնդիրներ են լուծվում եւ հետեւանքները պատճառների փոխարեն»: Նրա խոսքերով, չարժէ մոռանալ, որ հօգուտ ծայրահեղ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քվեարկածները իրականում ներկա իշխանությունների դեմ էին քվեարկում, իսկ Տեր-Պետրոսյանը պարզապես ժողովրդի դժգոհության գեներատորի դերում հանդես եկավ: «Մենք չպետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը գեներատորի անձի վրա եւ նրան գերբնական ունակություններ վերագրենք, այլ պարտավորենք լուծել խնդիրը»,- ընդգծել է Դալլաքյանը, հավելելով, որ կոչ է անում օրինագծին դեմ քվեարկել: «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավորները եւս կոչ էին անում դեմ քվեարկել օրինագծին, նկատելով, որ այդ ուղղումները իրավունք են տալիս օրենքը անվանել «Հավաքներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր չանցկացնելու մասին օրենք»:



Առաջին ընթերցմամբ քվեարկությունն անցկացնելուց հետո պատգամավորները ուղղումներ են առաջարկել օրինագծում, ըստ որոնց անհրաժեշտ է նշել աղբյուրները, որոնցից տեղեկատվություն ստանալով, լիազորված մարմինը որոշում է կայացնում միջոցառումը չարտոնելու մասին, ինչպես նաեւ եւս մեկ ուղղում, ըստ որի միջոցառում անցկացնելու արգելքը կներկայացվի միայն անցած անկարգությունների կազմակերպիչին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---