ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջարկված փաստաթղթում գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված հիմնական սկզբունքների հետ, չնայած եւ անհրաժեշտ է ճշտել որոշ մանրամասներ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում, նա հավելել է, որ դեռեւս վաղ է հրապարակել միջնորդների ներկայացրած սկզբունքները: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը նոր է բովանդակությամբ, մասնավորապես, համաձայնագրում հիմնական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ընդ որում, համատեղված են երկու սկզբունքներ. ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը:



Վարդան Օսկանյանը հայտարարել է նաեւ, որ հայկական կողմը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ապրիլի 3-4: Նրա խոսքերով, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը արդեն համաձայնություն տվել է, հերթը հիմա Ադրբեջանինն է: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը, չնայած այդ հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու, դրա օրակարգում անհրաժեշտ է ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած Ղարաբաղի հարցով բանաձեւը: Մասնավորապես, արժէ հարցնել Իլհամ Ալիեւին, արդյոք նա հավատում է այդ բանաձեւի կետերին եւ արդյոք նա մտադիր է ղեկավարվել դրանով ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ամեն դեպքում պատրաստ է շարունակել բանակցությունները, գիտակցելով, որ ՄԱԿ-ում ներկայացված փաստաթուղթը այլ նպատակներ ունի: Իսկ եթե Ադրբեջանի նախագահը մտադիր է պնդել բանաձեւի սկզբունքները, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի բանակցությունների հետագա շարունակության անիմաստության մասին: Այդ դեպքում հայկական կողմը պետք է վերանայի իր մոտեցումները եւ հատուկ ուշադրոթյուն դարձնի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, եթե Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթի հիման վրա, ապա «մենք եւս պատրաստակամություն ենք հայտնում` շարունակել բանակցությունները»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---