Դատարանը կալանքի տակ է դրել Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները19 մարտի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանք է դրել ԽՍՀՄ ժողովրդական դերասան և հայտնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի և 1 մլն ռուբլի ֆինանսական միջոցների վրա: Այդ մասին հայտնել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան: «Դատարանը կալանքի տակ է դրել իմ պաշտպանյալի մոսկովյան բնակարանը Մոլոդոգվարդեյսկայա փողոցում, ինչպես նաև բանկում պահվող 1 մլնռուբլի ֆինանսական միջոցները, որոնք նույնպես պատկանում են Վիտալինային»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային ՌԴ ՔՕ 137 հոդվածով և քաղաքից չհեռանալու ստորագրություն է վերցրել նրանից: Ըստ քննության վարկածի, դերասանի նախկին կինն առանց Ջիգարխանյանի համաձայնության նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և տարածել մամուլում: Ինքը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հերքում է ներկայացված մեղադրանքները: Ավելի ուշ նրա փաստաբանը պատմել է գործակալությանը, որ գործի նյութերից պարզ չէ, թե ով է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ բացակայում է դերասանի հարցաքննության մասին տեղեկությունը՝ որպես հանցագործության մասին հայտնողի: Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները: Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով |