Քոչարյան. ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացումն անհրաժեշտ պայման է19 մարտի 2018 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում որևէ առաջընթացի մասին խոսելն անհնար է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` հավելելով, որԵԱՀԿ մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացումն անհրաժեշտ պայման է։ Նա նկատել է, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար և բուն բանակցություններ, որոնք ուղղված են առաջընթացին, հայտնում է Aysor.am-ը: «Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Բազմիցս խոսվել է թե՛ հետաքննության մեխանիզմի զարգացման մասին, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Սա անհրաժեշտ պայման է, որովհետև առանց դրա վստահություն չի լինի», - նկատել է փոխնախարարը։ Խոսելով Ադրբեջանի կողմից անընդհատ շրջանառվող հինգ շրջանի հանձնման մասին հայտարարությունների մասին՝ Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ հայկական կողմը լուրջ չի վերաբերվում դրանց ու կոչ է արել նման հայտարարություններին առհասարակ չանդրադառնալ։ «Հերիք է տիրաժավորեք ադրբեջանական ցանկությունները։ Բազմիցս ասվել է, որ նման հարց չկա: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց, երբ մեր կողմից են ասում ու չեղած բանը մատի փաթաթան դարձնում, դա արդեն ամոթ է», - նշել է նա: Ավելի վաղ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: Նա հավելել էր, որ այդ կապակցությամբ 2018 թ․Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ «Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-ասել էր արտաքին գերատեսչության ղեկավարը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |