Աբրահամը կմենամարտի դանիացի Նիլսենի հետ. Հաղթողը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար20 մարտի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված. «Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար»: Աբրահամը նշել է, որ Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: «Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը, ասվում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակի հաղորդագրության մեջ: Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |