ՄԱԿ-ը հայտարարել է Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին20 մարտի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրամանների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահման փաստեր, որոնց նպատակն է անհաճո տեսակետի վերացումը երկրում: Այդ մասին ասվում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի աշխատասենյակի զեկույցում: Փաստաթուղթը կազմվել է 2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում իրավիճակի վերլուծության հիման վրա, գրում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթում ասվում է, որ սովորական են դարձել արտակարգ դրության երկարացումները, որի հետևանքով լրջորեն խախտվում են մարդու իրավունքները: Դա և աշխատանքի իրավունքից ապօրինի զրկվելն է, և ազատ տեղաշարժի սահմանափակումը, ինչպես նաև խոշտանգումները, կամային ձերբակալությունները, հավաքների և արտահայտվելու ազատության սահմանափակումները և այլն: Արտակարգ դրության հետագա երկարացումը կարող է ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ իրավիճակի վրա երկրում: Փորձագետները խոստովանում են, որ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման հետևանքով Թուրքիան մեծ խնդիրների առջև է կանգնել: Ըստ ՄԱԿ փորձագետների, Թուրքիան պետք է վերացնի արտակարգ դրությունը, վերսկսի ինստիտուտների բնականոն աշխատանքը և չեղարկի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին: 2016-ի անհաջող հեղաշրջման փորձին հաջորդած մեկ տարում Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել կամ պետական ծառայությունից հեռացրել են ավելի քան 150.000 մարդու: Բացի այդ, մոտ 50.000 մարդ կալանավորվել է հեղաշրջման մասնակիցների հետ կապեր ունենալու կասկածանքով: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում են ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է մոտ 240 մարդ, 2.200 տուժել է: Ինքը Գյուլենը հերքում է իր մեղսակցությունը 2016-ի հուլիսի 15-ի իրադարձություններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |